Մոսկվան հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ

27 Հունիսի 2025, 22:04

Քաղաքականություն

Մոսկվան ուշադիր հետևում է Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը և ապահովվի օրինականությունը։

Նշվել է նաև Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ հարգանքը պահպանելու անհրաժեշտությունը։