Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ. Լավրով

24 Սեպտեմբերի 2023, 13:00

Քաղաքականություն

Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսից այն կողմ եկողների»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ունենք կայուն համոզմունք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին այդ տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե նրանց, ովքեր գալիս են օվկիանոսից այն կողմ»,-ասաց նա:

Հիմա եթերում