Մոսկվան Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումները «Զանգեզուրի միջանցքի» մասին. Զախարովա

11 Սեպտեմբերի 2024, 17:49

Քաղաքականություն

Ռուսաստանը անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք գործընկերների հետ կապի մեջ ենք, դա մշտական շփում է։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն այդ թեմայի վերաբերյալ։ Կարծում ենք, որ մեր ներկայացրած հիմնավորումը Թեհրանում լսելի և ընկալելի է եղել»,- նշել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ հակառուսական լրատվամիջոցներին ներշնչել են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենածիծաղելի հնարավորություն, Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ մտցնելու համար:

Հիմա եթերում