Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում. Զախարովա

17 Ապրիլի 2025, 16:49

Քաղաքականություն

Ռուսաստանն ունի եզակի քարտեզագրական նյութ, իսկ ռուս մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը:

«Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում։ Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Միշտ պատրաստ ենք շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Զախարովան։16:56