Մոսկվան ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Զախարովա

09 Հուլիսի 2025, 15:05

Քաղաքականություն

Ռուսաստանը ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին առաջարկվել են հակասությունները կարգավորելու կոնկրետ քայլեր, Մոսկվան սպասում է արձագանքի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի հետ հարաբերություններում «ստոպ-ցուցակների» թեման ստիպված ենք բավականին հաճախ մեկնաբանել։ Մենք ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական փոխգործակցության դաշնակցային բնույթին։ Հարցը քննարկվել է արտգործնախարարների կողմից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին ՀՀ կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, ուստի մենք սպասում ենք Երևանի արձագանքին»,- նշել է դիվանագետը։