Մոսկվայի Արևելյան գրականության կենտրոնում կհնչի Հարություն Խաչատրյանի դուդուկը
06 Դեկտեմբերի 2023, 19:47
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնի և Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի աջակցությամբ տեղի կունենա հայ երաժիշտ, դուդուկահար Հարություն Խաչատրյանի համերգը: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։
Դուդուկիստ նախագծի մասնակից Հարություն Խաչատրյանը կներկայացնի դասական և ժողովրդական կոմպոզիցիաներից կազմված երգացանկը:
Հարություն Խաչատրյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 20-ին Գյումրիում: Դուդուկ է նվագում 9 տարեկանից։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Միջազգային մրցույթների դափնեկիր է, The Promis ֆիլմի սաունդթրեքի կատարող, բազմաթիվ հեռուստատեսային ծրագրերի, այդ թվում՝ «Ձայնը» («Голос») շոուի մասնակից։