Մոսկվայի Արևելյան գրականության կենտրոնում հայկական գրաֆիկայի վարպետության դաս կանցկացվի
21 Հունվարի 2024, 23:50
Մոսկվայի ռուսական պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնը և հայկական արվեստի «Դեկարտ» դպրոցը հունվարի 19-ից 27-ը կկազմակերպեն ցուցահանդես, որը կներառի հայկական գրաֆիկայի վարպետության դաս։ Այս մասին ասվում է գրադարանի կայքում։
Ցուցահանդեսը նվիրված է հայկական մշակույթի ավանդական պատկերներին ու առարկաներին, որոնք ներկայացված են Դեկարտի արվեստի դպրոցի ղեկավար Սուսաննա Բուդաղյանի և նրա սաների աշխատանքներում։
Վարպետության դասի ավարտին բոլոր մասնակիցները կստանան նվեր՝ փոքրիկ համերգ հայկական պարախմբերի կատարմամբ։