Մոսկվայի ցուցահանդեսում ներկայացվել է Արամ Խաչատրյանի քանդակային դիմանկարը Նիկոլայ Նիկողոսյանի հավաքածուից
06 Հուլիսի 2024, 12:47
Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանում տեղի է ունենում Ռուդոլֆ Նուրեևին նվիրված «Ռուսական բալետ» հեղինակային ցուցահանդեսը: Այս մասին գրում է «Նիկո պատկերասրահ» տելեգրամ ալիքը:
Գաղափարի հեղինակը և համադրողը Յուրի Մալցևն է: Ցուցահանդեսը պատրաստված է բալետի հանդեպ մեծ սիրով: Ներկայացվել են բազմաթիվ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, լուսանկարներ, քանդակներ, և նույնիսկ Գալինա Ուլանովայի բալետի զգեստներն ու կոշիկները:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հատվածում ներկայացվել է նրա քանդակագործական դիմանկարը Նիկոլայ Նիկողոսյանի Նիկո պատկերասրահի հավաքածուից։
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 14-ը: