Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում կառուցվում է պրագմատիկ հիմքի վրա. Զախարովա

27 Դեկտեմբերի 2023, 14:18

Քաղաքականություն

ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում Միությունում իր մասնակցությունից:

«Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս անդամների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում», — ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից Միության մարմիններում նախագահությունն անցնում է Հայաստանին, այդ երկրի վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է ԵԱՏՄ շրջանակներում միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում խնդիրների լիարժեք կատարմանը:

«Մենք պաշտպանում ենք մեր գործընկերների հենց այդպիսի տրամադրվածությունը հետագա արդյունավետ աշխատանքի նկատմամբ, որն ուղղված է Եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանը» — նշել է Զախարովան։

Հիմա եթերում