Մոսկվայի համար ակնհայտ է, որ ՀՀ-ն նախապատրաստվում է միանալ Ռուսաստանի թշնամական բլոկին․ Օվերչուկ
02 Ապրիլի 2026, 09:30
Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը նախապատրաստվում է անդամակցել Եվրամիությանը, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ նման սցենարի իրականացումը կհանգեցնի լուրջ հետևանքների։
«Այն, ինչ մենք տեսնում ենք հայկական երկաթուղիների կոնցեսիայի շուրջ տեղի ունեցող զարգացումների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ տնտեսական անկում ապրող և Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական բլոկի վերափոխվող Եվրամիության հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ»,- նշել է Օվերչուկը։
Նա նաև ընդգծել է՝ «արդյոք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկի մաս՝ դա հենց իրենց որոշելիքն է»։
«Մեզ համար ակնհայտ է, որ նրանց այդ ուղղությամբ նախապատրաստում են, ինչպես նաև ակնհայտ են նման զարգացման երկարաժամկետ ծանր հետևանքները»,- նշել է Օվերչուկը։