Մոսկվայի հայ համայնքը Վարդավառը կնշի Քրիստոսի Պայծառակերպության մայր տաճարում
26 Հուլիսի 2025, 17:04
Մոսկվայի հայ համայնքը պատրաստվում է նշել եկեղեցական ամենանշանակալի տոներից մեկը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է որպես Վարդավառ: Սուրբ Պատարագը տեղի կունենա հուլիսի 27-ին Քրիստոսի Պայծառակերպության մայր տաճարում:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: