Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը
24 Մայիսի 2024, 00:45
Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսիսյանը:
«Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը` համախմբվելու Սրբազանի շուրջ սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաև Մոսկվա-Երևան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,- ասել է նա: