Մոսկվայի հայկական եկեղեցին օգնություն է հավաքում Արցախից բռնի տեղահանվածների համար

03 Հոկտեմբերի 2023, 00:16

Քաղաքականություն

Մոսկվայի հայկական եկեղեցին սկսել է ձմեռային տաք հագուստ հավաքել Արցախից բռնի տեղահանվածների համար։

«Հագուստը պետք է լինի միայն նոր։ Օգնել ցանկացողներին տրամադրվել է հասցե և կոնտակտներ, որտեղ կարող են դիմել», — ասվում Մոսկվայի հայկական եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ: