Մոսկվայի հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարության տոնից առաջ

30 Մարտի 2024, 10:50

Մշակույթ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նախօրեին Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ տեղադրվել են տոնական դեկորացիաներ՝ բազմերանգ լույսերով զարդարված ձվեր:

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի մարտի 31-ին։ Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Այս տոնը կոչվում է նաև Ս. Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Լուսանկարը՝ Հայ Եկեղեցու տելեգրամյան ալիքից: