Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր-դասական երաժշտության երեկո

09 Դեկտեմբերի 2024, 22:29

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի հիմնադրման 100-ամյակին և 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգևոր-դասական երաժշտության երեկո:

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը կատարել է հայ մեծանուն  երաժշտի մշակմամբ տարբեր ստեղծագործություններ:

Համերգի նախաձեռնողներից Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարկիսյանցը ասել է, որ Կոմիտասի երաժշտությունը հայ ժողովրդի համար առաջին հերթին վերածնունդ է խորհրդանշում։