Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում մեկնարկել է «ԿարդաLove» գրքի փառատոնը
30 Մայիսի 2025, 19:45
Մայիսի 29-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում մեկնարկել է «ԿարդաLove» գրքի փառատոնը, որին ներկայացվել են հայերեն թարգմանված և Հայաստանից բերված գրքեր, ինչպես նաև հայ հեղինակների տասնյակից ավելի գրքեր: Փառատոնի ընթացքում մոսկվայաբնակ հայերը կկարողանան հանդիպել ժամանակակից գրողների հետ, լսել նրանց ելույթները և հարցեր ուղղել։
Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի նպատակն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն արթնացնել, հատկապես դասական և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների հանդեպ։
«Տապան» թանգարանը, որը գործում է Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցական համալիրի տարածքում, կարելի է այցելել մինչև հունիսի 1-ը և ձեռք բերել նախընտրած գիրքը։