Մոսկվայի հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել գերիների ազատության, կարիքավորների մխիթարության և հայրենիքում խաղաղության համար

05 Հուլիսի 2025, 11:45

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Պայծառակերպության մայր տաճարում հուլիսի 3-ին մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ՝ գերիների ազատության, կարիքավորների մխիթարության և հայրենիքում խաղաղության համար։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը:

Պատարագը մատուցել է Տեր Սեպուհ Ամիրյանը։ Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ հինգ օր շարունակ ՀԱԵ բոլոր եկեղեցիներում ամեն օր մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ։