Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի կունենա Ջրօրհնեքի արարողություն

10 Հոկտեմբերի 2024, 14:15

Մշակույթ

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության հայկական տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կկատարի Ջրօրհնեքի արարողություն։ Սրբազան ծեսը կկատարվի Սուրբ Էջմիածնից բերված նորաօծ մյուռոնով՝ նրանից բխող զորությունը հավատացյալներին փոխանցելու համար։

Սա բացառիկ արարողություն է, քանի որ ջրի օծումը կատարվում է տարվա մեջ միայն մեկ օր՝ հունվարի 6-ին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը։ Համաձայն կանոնների՝ ՀԱԵ Հայաստանի և Սփյուռքի թեմերում յուրաքանչյուր Սուրբ Ծնունդից հետո կատարվում է ջրի օծման արարողություն։

Արարողությունից հետո օրհնված ջուրը բաժանվում է հավատացյալներին։