Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի կունենա Տիգրան Քեոսայանի հոգեհանգստի արարողությունը
28 Սեպտեմբերի 2025, 14:00
Մոսկվայի հայկական եկեղեցում ժամը 15:00-ին կմեկնարկի խորհրդային, ռուս և հայ կինոյի, հեռուստատեսության հայտնի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հոգեհանգստի արարողությունը:
«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել ռեժիսորին, կարող են նրան հրաժեշտ տալ այսօր ժամը 15:00-ին Մոսկվայի Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում», — ավելի վաղ հայտնել էր նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը:
Հայկական եկեղեցու մատուռի մոտ արդեն տեղադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղկեպսակը։ Այն զարդարված է ռուսական դրոշի գույներով ժապավենով, որի վրա գրված է «Ռուսաստանի Դաշնության նախագահից»:
Ծաղկեպսակներ են ուղարկել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

