Մոսկվայի հայկական թանգարանում ավարտվում է նկարիչ Դելֆի Գևորգյանի ցուցահանդեսը

09 Օգոստոսի 2024, 21:23

Մշակույթ

Մոսկվայի hայկական թանգարանում հուլիսի 15-ին բացվել է հայ նկարչուհի Դելֆի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը:

Գևորգյանի անհատական ցուցահանդեսը արտացոլում է հեղինակի ներաշխարհը: Նկարչուհու աշխատանքները պատմում են նրա ստեղծագործական ճանապարհի մասին՝ ոգեշնչված հայկական բնության գեղեցկությամբ և անձնական ապրումներով։

Դելֆի Գևորգյանը ինքնուս նկարչուհի է, աշխատում է տարբեր տեխնիկայով, ներառյալ յուղ, մատիտ, ածուխ: Չնայած ստեղծագործական ընդհատումներին՝ 2023 թվականի վերջին նա վերադարձել է կերպարվեստ և սկսել ստեղծել մի շարք աշխատանքներ, որոնք այժմ կներկայացվեն այդ ցուցահանդեսում։

Դելֆիի տեխնիկայի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում յուղը։ Նկարչուհին մշակել է գեղանկարչության յուրահատուկ ոճ և յուրահատուկ գունային գունապնակ, որոնք նրա աշխատանքները դարձնում են ճանաչելի և հիշվող։

Ցուցադանդեսը բաց է եղել մինչև այսօր:

Հիմա եթերում