Մոսկվայի հայկական թանգարանում կանցկացվի «Երևանյան հեքիաթային ոճ» ասախոսությունների շարք
01 Հուլիսի 2024, 14:00
«Երևանյան հեքիաթային ոճ» դասախոսությունների շարքը կմեկնարկի հուլիսի 4-ին Մոսկվայի հայկական թանգարանում:
Շարքի առաջին դասախոսությունը նվիրված է կերպարվեստում երևանյան հեքիաթային ոճին:
Դասախոս, լրագրող, մշակութաբան, հայ արվեստի պատմության մասնագետ Նարինե Էյրամջյանցը կպատմի այնպիսի ֆանտաստիկ կերպարների մասին, ինչպիսիք են փոքրիկ եղջյուրավոր երաժիշտները, վիշապները, շրջված ոտքերով մարդիկ, կետերի երախում գտնվող մարդիկ և աղջիկների գլուխներով թռչունները: Այս կերպարները, չնայած թվացյալ արդիականությանը, սկիզբ են առնում հայ ժողովրդական բանահյուսությունից։
70-ականներին ժողովրդական մոտիվները տարածված էին ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր մշակույթում սկսվել է յուրահատուկ ոճ: Երևանում այն առաջացել է գեղագիտական դաստիարակության կենտրոնի շնորհիվ և արտացոլվել հայտնի մուլտֆիլմերում, խեցեգործությունում և ոսկերչական իրերում: