Մոսկվայի հայկական թանգարանում կբացվի նկարչուհի Քրիստինա Մանուչարյանի անհատական ցուցահանդեսը
11 Օգոստոսի 2024, 14:12
Օգոստոսի 16-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա նկարչուհի Քրիստինա Մանուչարյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացված են «Առասպել» շարքի աշխատանքները, որոնք նվիրված են Հայաստանի տարբեր քաղաքների ճակատներին և որմնանկարներին: Նկարչուհին վերաիմաստավորում է բեստիար կոդը, զարդանախշերն ու առասպելական արարածները, որոնք ամուլետի գործառույթ են կատարում։
Ցուցահանդեսը շարունակում է Հայաստանի թանգարանի կողմից կազմակերպված նախագծերի շարքը երիտասարդ արվեստագետների համար, որոնց ստեղծագործությունները առնչվում են հայկական մշակույթին:
Քրիստինա Մանուչարյանը մուլտիդիսցիպլինար նկարչուհի է Մոսկվայից, Մոսկվայի ժամանակակից արվեստի դպրոցի ուսանողուհի: Նկարչուհու համար ոգեշնչման հիմնական աղբյուրը հայկական արվեստն է՝ ինչպես դասական գեղանկարչական դպրոցը, այնպես էլ Գայանե Խաչատրյանի կախարդական կտավները: Իր նախագծերում Մանուչարյանն ուսումնասիրում է տան, ազգային ինքնության, խորհրդանիշների, արմատների և առասպելների թեմաները՝ վերաիմաստավորելով սովորական մշակութային ծածկագրերը: