Հայերեն խոսողների ակումբ՝ Մոսկվայի Հայկական թանգարանում
22 Փետրվարի 2024, 00:02
Մոսկվայի հայկական թանգարանում կգործի հայերեն խոսողների ակումբ: Ծրագիրը նախատեսված է լեզվի իմացության՝ նախնական և միջին մակարդակների համար:
Միջին մակարդակի ուսուցման առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին և նվիրված կլինի հայկական արվեստին, գեղանկարչությանը, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին։
Մարի Մարտիրոսյանը կաշխատի հայոց լեզվի միջին մակարդակի իմացություն ունեցողների հետ, իսկ նախնական մակարդակի խմբի հանդիպումների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։