«Հայոց ցեղասպանություն. պատմություն և հիշողություն» թեմայով քննարկում՝ Մոսկվայում

Մոսկվայի հայկական թանգարանը Հոլոքոստի և ցեղասպանությունների պատմության ազգային խորհրդի հետ համատեղ ապրիլի 24-ին կանցկացնի կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանություն. պատմություն և հիշողություն» թեմայով։

Միջոցառումը կբացվի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, անվանի պատմաբան և ավելի քան 300 հրապարակումների հեղինակ Իլյա Ալթմանի ելույթով։ Հաջորդիվ իրենց զեկույցները կներկայացնեն նաև մասնաֆետներ այլ համալսարաններից:

Բանախոսների ելույթներից հետո տեղի կունենա բաց քննարկում։

Քննարկումը կվարի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դոցենտ Պավել Պուչկովը։