Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա Դելֆի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը

11 Հուլիսի 2024, 19:08

Մշակույթ

Մոսկվայի hայկական թանգարանում հուլիսի 15-ին կբացվի հայ նկարչուհի Դելֆի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է թանգարանի տելեգրամյան ալիքը։

Գևորգյանի անհատական ցուցահանդեսը արտացոլում է հեղինակի ներաշխարհը: Նկարչուհու աշխատանքները պատմում են նրա ստեղծագործական ճանապարհի մասին՝ ոգեշնչված հայկական բնության գեղեցկությամբ և անձնական ապրումներով։

Դելֆի Գևորգյանը ինքնուս նկարչուհի է, աշխատում է տարբեր տեխնիկայով, ներառյալ յուղ, մատիտ, ածուխ: Չնայած ստեղծագործական ընդհատումներին՝ 2023 թվականի վերջին նա վերադարձել է կերպարվեստ և սկսել ստեղծել մի շարք աշխատանքներ, որոնք այժմ կներկայացվեն այդ ցուցահանդեսում։

Դելֆիի տեխնիկայի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում յուղը։ Նկարչուհին մշակել է գեղանկարչության յուրահատուկ ոճ և յուրահատուկ գունային գունապնակ, որոնք նրա աշխատանքները դարձնում են ճանաչելի և հիշվող։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 9-ը: