Մոսկվայի հայկական թատրոնի 23-րդ թատերաշրջանը՝ հոկտեմբերին

08 Սեպտեմբերի 2024, 18:43

Մշակույթ

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Մոսկվայի հայկական թատրոնի 23-րդ թատերաշրջանը:

Թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը սոցցանցում հայտնել է, որ հոկտեմբերը հագեցած է լինելու։

Նրա մասնակցությամբ տեղի կունենան մի քանի ներկայացումներ՝ «Առաջարկ +», «Վայ, վայ կամ… Վոյաժ հայկական ձևով», «Մարդկային ձայն»։