Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
24 Ապրիլի 2024, 11:35
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։
Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի կունենա ժամերգություն, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների փառաբանության կարգ: Արդեն դրանից հետո տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դնելու արարողությունը:
Նույն օրը «Տապան» թանգարանում կբացվի վավերագրական լուսանկարների ցուցահանդես: