Մոսկվայի «Հայորդյաց տուն» կենտրոնում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը

20 Փետրվարի 2024, 08:48

Մշակույթ

Մոսկվայի «Հայորդյաց տուն» հոգևոր-լուսավորչական կենտրոնում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել «Հայորդյաց տան» սաներն ու ստեղծագործական խմբերը՝ ներկայացնելով դրվագներ «Կիկոսի մահը», «Անբան հուռի», «Բարեկենդան» և «Քաջ Նազար» հեքիաթներից։ Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն է արժանացել «Ձախորդ Փանոս» հեքիաթի ամբողջական բեմադրությունը։