Մոսկվայի հոգևոր սպասավորը հավատարմություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

10 Հունվարի 2026, 18:35

Քաղաքականություն

Քահանա Աբգար Սողոմոնյանը իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

«Ես՝ քահանա Աբգար Սողոմոնյանս, արտահայտում եմ իմ որդիական և անվերապահ հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և նրա առաջնորդին։ Դեմ եմ հանդես գալիս և դատապարտում եմ այս կործանարար գործընթացը, որն ուղղված է Եկեղեցու և մեր հավատավոր ժողովրդի պառակտմանը», – նշել է Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավորը։