Մոսկվայի Պուշկինի թանգարանում ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը դասախոսություն է կարդացել Գառնիի տաճարի մասին

30 Հունվարի 2024, 09:00

Մշակույթ

Մոսկվայի Պուշկինի թանգարանում «Ուրարտուի թագավորությունը» ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել պետերբուրգցի ճարտարապետ, ՌԴ վաստակավոր ճարտարապետ, ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, նկարիչ, կոլեկցիոներ Մաքսիմ Աթայանցի դասախոսությունը Գառնիի տաճարի մասին: Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։

Գառնիի տաճարը Հայաստանի տարածքում պահպանված միակ նախաքրիստոնեական հնագույն շինությունն է։ Դասախոսության ընթացքում քննարկվել են տաճարի դիրքի և ճարտարապետության առանձնահատկությունները։ Ներկայացվել է հուշարձանի ուսումնասիրության պատմությունը և երկրաշարժի ժամանակ փլուզված հատվածների վերականգնման աշխատանքները։