«Մոսկվայի պրեմիերա» փառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայկական կարճամետրաժ ֆիլմեր
20 Նոյեմբերի 2023, 19:08
Ռուսաստանի հայերի միությունը նոյեմբերի 27-28-ը հրավիրում է կինոդիտումների: Ֆիլմերը նկարահանվել են ռուսերեն և հայերեն։ Դրանք կներկայացնի ռեժիսոր և կինոփորձագետ Գուժ Թադևոսյանը:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էին ֆիլմեր, որոնք դեռ չեն հայտնվել մոսկովյան էկրաններին։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր ցուցադրություն պրեմիերա է: Այս տարվա լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերը ներառում են ֆիլմեր Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: