Մոսկվայի Եկատերինյան այգում կհնչեն Սեւակի բանաստեղծությունները
21 Հուլիսի 2023, 12:38
Նուռ երիտասարդական միության «Կանչ» գրական ակումբը կազմակերպում է պոեզիայի երեկո՝ նվիրված Պարույր Սևակի ստեղծագործություններին: Պոեզիայի երեկոն կկայանա Մոսկվայի Եկատերինյան այգում։ Երեկոյի ընթացքում ընթերցվելու և քննարկվելու են հեղինակի բանաստեղծությունները։
Պարույր Սևակը հայերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի, Բլոկի, Յանկա Կուպալայի, Ռայնիսի, Բրյուսովի, Աբաշիձեի, Մայակովսկու, Մեժելայտիսի և այլ հայտնի հեղինակների գործեր։ Իսկ նրա ստեղծագործությունները հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, չեխերեն, հունգարերեն և այլ լեզուներով։