Մոսկվայի Տագանկա թատրոնում տեղի կունենա Էդգար Զաքարյանի «Իմ խեղճ Մարատը» ներկայացումը

23 Փետրվարի 2024, 20:05

Մշակույթ

Մոսկվայի Տագանկայի թատրոնում փետրվարի 24-ին տեղի կունենա ռեժիսոր Էդգար Զաքարյանի «Իմ խեղճ Մարատը» ներկայացումը՝ Ալեքսեյ Արբուզովի համանուն պիեսի մոտիվներով:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ գոյատևել Լենինգրադի շրջափակման ժամանակ, նրանց տառապանքների, սովի մասին, թե ինչպես են նրանք, չնայած այդ ամենին, շարունակել հուսալ, սիրել և կատակել:

Էդգար Զաքարյանի «Իմ խեղճ Մարատ» ներկայացումը «Լիկբեզ» նախագծի ռեժիսորական լաբորատորիայի խաղացանկում է։