Մոսկվայի ВДНХ-ի Կանաչ թատրոնում կկայանա Յուրի Կասպարյանի «Սիմֆոնիկ «Կինոյի»» համերգը

07 Հուլիսի 2024, 20:30

Մշակույթ

Լեգենդար «Կինո» խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը հուլիսի 26-ին «Սիմֆոնիկ «Կինոյի»» նախագծի կազմում մեծ ամառային համերգով հանդես կգա ВДНХ-ի Կանաչ թատրոնի բեմում:

Ելույթը նվիրված է «Արև անունով աստղ» ալբոմի թողարկման 35-ամյակին, որը մեծ նշանակալի իրադարձություն էր խմբի երկրպագուների համար:

Հանդիսատեսին կներկայացվի Ալեքսանդր Ցոյի համերգի թարմացված տեսաշարը՝ նեյրոցանցի կիրառմամբ, համերգի երգացանկում կավելացվեն ստեղծագործություններ, որոնք մի քանի տարի չեն հնչել Սիմֆոնիկ «Կինոյի» համերգներին: Չեն բացառվում նաև նոր ստեղծագործությունների պրեմիերաները։