Մոսկվայի Վորոնովսկոյե և Շչապովսկոյե շրջանների հայ համայնքը ներկայացրել է ազգային մշակույթն ու ավանդույթները

04 Հուլիսի 2024, 00:53

Մշակույթ

Մոսկվայի «Պիխտինո» այգում տեղի է ունեցել «Ռուսաստանի ժողովուրդների փառատոնը»: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Փառատոնին հայկական ազգային մշակույթն ու ավանդույթները ներկայացրել են Մոսկվայի Վորոնովսկոյե և Շչապովսկոյե բնակավայրերը:

Վորոնովսկու Երիտասարդական պալատի անդամները ցուցադրել են «Շալախո» պարը և երգել հայկական երգեր: Իսկ Շչապովսկոյե բնակավայրի ջանքերի շնորհիվ փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել հայկական խոհանոցի ուտեստները։

Հիմա եթերում