Խիմկիում բացվել է Յանա Եգորյանի գավաթների փոքրիկ թանգարանը

22 Փետրվարի 2025, 10:31

Սպորտ

Մոսկվայի «Նովատոր Արենա Խիմկի» համալիրում բացվել է հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանի գավաթների փոքրիկ թանգարանը։

«Այժմ, նախքան մարզասրահ մտնելը, յուրաքանչյուր երեխա կարող է տեսնել, թե ինչին կարող է և ինչին պետք է ձգտել։ Իհարկե, արդյունքը գալիս է ամենօրյա աշխատանքից, բայց հուսով եմ, որ իմ գավաթները կօգնեն ձեզ լրացուցիչ մոտիվացիա գտնել մեծ նպատակներին հասնելու համար»,- գրել է մարզուհին տելեգրամյան իր ալիքում։

Յանա Եգորյանը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, սուսերամարտի 2016 թվականի օլիմպիական կրկնակի չեմպիոն: Եգորյանը դարձել է առաջին սուսերամարտիկը, ով հաղթել է անհատական մրցումներում։