Մոսկվայում աճուրդի Է հանվել Հովհաննես Այվազովսկու հազվագյուտ կտավը

12 Մարտի 2025, 10:16

Մշակույթ

Մոսկվայի աճուրդի տանը վաճառքի է հանվել ռուս հայտնի նկարիչների ավելի քան 140 կտավ: Ամենապահանջված կտավներից մեկը հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու 1867 թվականի «Пейзаж с волнами»-ն էր:

Այվազովսկուն մարդիկ ճանաչում են որպես ծովանկարիչ: Նա ստեղծել է ծովային գեղեցիկ տեսարաններ, սակայն նա ունի նկարներ, որտեղ ներկայացված են «հողային» սյուժեներ: Դրանք հիմնականում աշխարհի խոշոր թանգարանների և մասնավոր հավաքածուներում են:

«Հազվադեպ են դեպքերը, որ Այվազովսկու նման ստեղծագործությունը հայտնվում է բաց աճուրդում», — նշել է կոլեկցիոներ, արվեստների պատմաբան և Մոսկովյան աճուրդի տան համահիմնադիր Սերգեյ Պոդստանիցկին:

Աճուրդը տեղի կունենա մարտի 16-ին։