Մոսկվայում անցկացվել է հայկական գինու ավանդական փառատոն
14 Սեպտեմբերի 2023, 20:05
Մոսկվայում ՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում, տեղի է ունեցել հայկական գինու և թունդ խմիչքների փառատոն։
Գինեգործական Հայաստանի տարբեր շրջանների լավագույն գինիների ցուցահանդեսը լուսավորել է մոսկվացիների օրը։ Հայկական խմիչքների հայաստանյան առաջատար արտադրողները հյուրերին ներկայացրել են իրենց հարուստ տեսականին: Այցելուները ծանոթացել են խաղողի տարբեր տեսակներից հայկական կոնյակների և գինիների արտադրության նրբություններին և գաղտնիքներին:
Հայկական գինիների և կոնյակների դիստրիբյուտորներն ու արտադրողները խոսել են իրենց արտադրանքի, շուկայում դրանց տարբերակիչ առանձնահատկությունների և առավելությունների մասին: Փառատոնի հյուրերը հաճույքով ծանոթացել են հայկական գինեգործության մշակույթին և վայելել են ներկայացված ապրանքատեսակների համը: Յուրաքանչյուր այցելու հնարավորություն է ունեցել համտեսել խմիչքների լայն տեսականի և կիսվել իր տպավորություններով:
Փառատոնի հիմնական առաքելությունն է աջակցել հայկական գինու արտադրողներին և Ռուսաստանում հայկական գինու ապրանքանիշերի հանրահռչակմանը։