Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հոգևոր երաժշտության փառատոն
25 Մայիսի 2024, 14:00
Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում հունիսի 2-ին կանցկացվի Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հոգևոր երաժշտության առաջին փառատոնը՝ «Օրհնյալ լինի Տերը հավիտյանս հավիտենից» խորագրով:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը և Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան Համաեկեղեցական ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինը։
Փառատոնն իրականացվում է «Հին Արևելյան եկեղեցիներ» դասընթացի՝ արտաքին եկեղեցական կապերի բաժնի և Համեկեղեցական ասպիրանտուրայի համատեղ նախագծի շրջանակում։: Հետագայում նախատեսվում է այն ամեն տարի անցկացնել։
Ըստ աղբյուրի՝ համերգին կմասնակցեն Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու երգչախումբը, Չեռնիգովի պատրիարքական համալիրի երգչախումբը, «Կիլիկիա» տրիոն, ինչպես նաև Ղպտի և Եթովպական եկեղեցիների ներկայացուցիչներ:
Կհնչի հայկական և ռուսական հոգևոր երաժշտություն, Հին Արևելյան եկեղեցիների երգեր, հայտնի քրիստոնյա սրբերի և միստիկների շարականներ։