Մոսկվայում այսօր կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

02 Հունիսի 2023, 09:15

Քաղաքականություն

Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։

Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասել է վարչապետը։