Մոսկվայում բացատրել են՝ ինչու են արգելել ադրբեջանցի պատգամավորի մուտքը ՌԴ

05 Մայիսի 2025, 23:55

Քաղաքականություն

Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք՝ համաձայն Ռուսաստանի Դաշնությունից ելքի և մուտքի կարգի մասին դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Հիմք են ծառայել Միլի մեջլիսի պատգամավորի՝ բազմիցս հնչեցրած հակառուսական և ռուսատյաց հայտարարությունները»,- հայտնել է աղբյուրը։

Նշվում է նաև, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցներն անձնական բնույթ են կրում։