Մոսկվայում բացվել է Գեորգի Դանելիայի հուշատախտակը․ հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է

22 Դեկտեմբերի 2024, 14:10

Մշակույթ

Մոսկվայի Չիստոպրուդնի բուլվարի թիվ 23 տանը տեղի է ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիային նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն է։

Հենց այդ տանն է ռեժիսորն ապրել ավելի քան 30 տարի ՝ 1949-1983 թվականներին։ Այստեղ նա աշխատել է «Ես քայլում եմ Մոսկվայով», «Երեսուներեք», «Աֆոնյա», «Աշնանային մարաթոն» ֆիլմերի վրա:

Միջոցառմանը ներկա են եղել Դանելիայի ընկերներն ու հարազատները, նրա սաները։