Մոսկվայում բարեգործական վարպետության դասից ստացված հասույթը կուղղվի արցախցի ընտանիքի օգնությանը

30 Հոկտեմբերի 2023, 13:24

Մշակույթ

Հոկտեմբերի 22-ին և 27-ին Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել բարեգործական վարպետության դաս, որը կազմակերպել էր Մոսկվայի պետական ​​իրավաբանական համալսարանի ուսանողական համայնքը։

Միջոցառման մասնակիցները կտավի վրա պատկերել են Արցախի տեսարժան վայրերն ու բնապատկերները։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքին։

Վարպետության դասը կազմակերպվել էր նկարչուհի Անգելինա Վարդանյանի հետ համատեղ։