Մոսկվայում միգրանտներին կհաշվառեն բջջային հավելվածի միջոցով

22 Մայիսի 2025, 10:15

Քաղաքականություն

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների գրանցման փորձարկման մասին, որը նախատեսում է միգրանտների վերահսկման և հաշվառման լրացուցիչ մեխանիզմներ:

Ըստ օրենքի՝ այժմ օտարերկրյա քաղաքացիները պետք է գրանցվեն բջջային հավելվածում, որը ՆԳՆ-ին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ նրանց գեոլոկացիային։ Օտարերկրացիների համար սահմանվում է նաև գտնվելու վայրում պարտադիր գրանցման, մատնահետքի, կենսաչափական լուսանկարահանման պահանջներ։

Նորամուծությունները չեն վերաբերի դիվանագետներին և Բելառուսի քաղաքացիներին, ինչպես նաև հյուրանոցներում պաշտոնապես գրանցված զբոսաշրջիկներին և օտարերկրացիների որոշ այլ կատեգորիաների: