Մոսկվայում ցուցադրել են Միխայիլ Ծատուրյանի հեղինակած արձանը
01 Հունիսի 2024, 10:00
Հայ հայտնի նկարիչ և դիզայներ Միխայիլ Ծատուրյանի ստեղծած հսկա միաեղջյուրի արձանը տեղադրվել է Մոսկվայի «Սալարիս» առևտրի կենտրոնում:
Արձանը ստեղծվել է «Burning Man-2024» փառատոնի համար, որը տեղի կունենա Բլեք Ռոք անապատում (Նևադա նահանգ, ԱՄՆ) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը:
10 մետրանոց ինստալյացիան խորհրդանշում է հոգևոր մաքրությունն ու մոգությունը և անմեղության ու հույսի օրինակ է՝ հիշեցնելով անկրկնելի կախարդանքի և անհոգ մանկության մասին: