Մոսկվայում ելույթ կունենան Ամալին և Էդմոնդ Մուրադյանի տրիոն

08 Սեպտեմբերի 2024, 19:35

Մշակույթ

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի կունենա Ամալիի և Էդմոնդ Մուրադյանի անվան տրիոյի համերգը:

Ամալյա Քալանթարյանը ջազ երգչուհի է դասական կրթությամբ: Իր Amaly նախագծի շրջանակներում նա կատարում է ջազային ստանդարտներ, խորհրդային հիթերի քավրներ, ինչպես նաև իտալական, իսպանական և ֆրանսիական երգեր ջազային մշակմամբ։

Տաղանդավոր դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Էդմոնդ Մուրադյանի տրիոյի կազմում ընդգրկված են երիտասարդ և հեռանկարային ջազ երաժիշտներ: Տրիոն ներկայացնում է հեղինակային և հայկական ժողովրդական երգերի «Ethno fusion» ոճի գործիքավորումների համադրություն: