Մոսկվայում հանդիսավորությամբ բացվել է «Փարաջանովի տարին» ներկայացումը

11 Մարտի 2024, 16:20

Մշակույթ

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը ռուսական բանակի կենտրոնական տանը հանդիսավորությամբ բացել է Մոսկվայում «Փարաջանովի տարին» ներկայացումը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Նշենք, որ այս տարի նշվում է խորհրդային և հայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ռեժիսորի հիշատակին նվիրված միջոցառումներ: