Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
26 Հոկտեմբերի 2023, 18:05
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրվել է Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին առավել օդիոզ հրապարակումներին, որոնք իրենց կյանքը վտանգում և զոհաբերում են Հայաստանի ժողովրդի անվտանգության համար», — ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ հայ դիվանագետին մատնանշել են հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսությունում, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում և Telegram-ալիքներում շարունակվող սանձարձակ հակառուսական արշավի անընդունելիությունը:
Զախարովան չի մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի համար ագրեմանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին տրամադրելուց հրաժարվելու մասին տեղեկությունը:
«Դա զուտ ներքին, դիվանագիտական մարտավարություն է։ Այն դուրս չի բերվում և չի քննարկվում լրատվամիջոցներում։ Ագրեմանը նախնական համաձայնություն է, որը տրվում է կամ չի տրվում կողմերին և որոշվում է կողմերի փոխվստահությամբ՝ ամեն անգամ, յուրաքանչյուր թեկնածության համար», — ընդգծել Է Մարիա Զախարովան ։