Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ հնչել է Տերունական աղոթքը՝ որպես հայ ժողովրդի միասնության նշան

11 Դեկտեմբերի 2025, 19:00

Հայեր

Այսօր մի խումբ հայեր հավաքվել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ՝ դատապարտելու ՀՀ իշխանությունների ոչ իրավաչափ, հակասահմանադրական գործողությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորական Տեր Գևորգ քահանա Վարդանյանը:

Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն իր հերթին նշել է, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայկական եկեղեցու շուրջ տեղի ունեցող ապօրինությունների վրա։

«Հայաստանի իշխանությունները փորձում են միջամտել եկեղեցու կյանքին և ծնկի բերել հոգևորականներին. դա չպետք է տեղի ունենա»,- ընդգծել է նա: