Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ադրբեջանցի է ձերբակալվել

21 Փետրվարի 2024, 12:02

Քաղաքականություն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին: Այս մասին հայտնում է eadaily.com կայքը։

Զեյնալլին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առաջ։